Փաշինյան. Հարաբերական անդորրը շփման գծում Դուշանբեի պայմանավորվածության արդյունք է20 նոյեմբերի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող հարաբերական անդորրը Դուշանբեում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Օպերատիվ կապը պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն է։ Կապի վերաբերյալ տարբեր քննարկումներ էլ եղան՝ ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում: Իհարկե, դա այդպես չէ, ըստ անհրաժեշտության, ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում»,-ասել է նա։ Նա հավելել է, որ ընկալում կա, որ բանակցային գործընթացին տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ։ «Այս մոտեցումը սխալ եմ համարում․ կարծում եմ, գործընթացին պիտի տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդն Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացից և բովանդակությունից տեղեկացված է առավել, քան երբևէ, և այս մոտեցումը շարունակվելու է», - ասել է նա։ Ավելի վաղ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |