Տոնոյանին Աֆղանստանում բացառիկ հատուկ վերահսկողական միջոցներ են ներկայացվել20 նոյեմբերի 2018 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ են ներկայացվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված RS զորքերի փոխհրամանատար, գեներալ ՍալվատորեԿամպոռեալեիիհետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում RS զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Գեներալ Կամպոռեալեն հատուկ շնորհակալություն է հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Աֆղանստանի պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակն ու հնարավոր զարգացումները, Աֆղանստանում հայ խաղաղապահների առաքելության հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Դավիթ Տոնոյանն առաջարկել է պաշտպանական բնագավառում փոխգործակցության խորացման համատեքստում դիտարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսումնառության հնարավորությունները և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |