Փաշինյան. Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է20 նոյեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում։ Պատասխանելով PanARMENIAN.Net -ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում Սարգսյանի բանկային հաշիվներից գումարների վերադարձը ՀՀ պետբյուջե, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այդ գործով նախաքննությունն այժմ շարունակվում է: «Բայց ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե»,- հավելել է Փաշինյանը: Նա նաև ասել է, որ յուրաքանչյուր նման քրգործի վրա ազդում է երկրում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև միջազգային իրավիճակը: Սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել այդ գումարը պետությանը վերադարձնելու համար: Ի պատասխան Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է նրա հայտարարությունը՝ հորդորելով ՀՀ վարչապետին կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել իրեն և իր ընտանիքին պատկանող գույքը և դրամական միջոցները, կալանքից ազատել իրեն և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |