Ստեփանակերտում մեծ մարզական համալիր կկառուցվի20 նոյեմբերի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ավելի քան 2000 մ² տարածքի վրա կկառուցվի խոշոր մարզական համալիր, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ավարտման փուլում է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը: Նա հայտնել է նաև, որ բարերար Վլադիմիր Ավագյանցի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Մարտակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքներում կառուցել նոր մարզադահլիճներ (ֆիթնես ակումբներ)՝ հագեցած ժամանակակից մարզագույքով։ Հարությունյանը նշել է նաև, որ Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի։ «Այսպիսով, մեր երեխաների համար ստեղծվելու են հավելյալ պայմաններ անհոգ և ուրախ մանկություն ունենալու ճանապարհին։ Առողջ ու ապահով, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը յուրաքանչյուրիս խնդիրն է, և այս գիտակցումով պետք է հետևողական կերպով շարունակենք նախանշված բոլոր ծրագրերը»,-ասվում է գրառման մեջ։ Հարությունյանը հավելել է նաև, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ տեղերում առկա շենքերի կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներից հետո մանկապարտեզներ կբացվեն նաև Մարտունու շրջանի Խնուշինակ և Հերհեր համայնքներում, իսկ Կարմիր շուկայի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը հիմնովին կվերանորոգվի։ Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը: «Կարծում եմ՝ այն շատ լավ առիթ է յուրաքանչյուրիս համար՝ ցուցադրելու մեր միասնականությունն ու համախմբումը ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ լրացուցիչ միջոցների ներգրավումն անուրանալի դեր ունի Հայաստանի և Արցախի զարգացման գործում։ Ուստի հորդորում եմ բոլորիդ, այս տարի ևս ակտիվ մասնակցել հեռուստամարաթոնին»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |