19 հունիսի 2008 - 13:44 AMT
Հայ-ադրբեջանական սահմանում սպանվել է Չինար գյուղի եւս մեկ բնակիչ
Հունիսի 18-ին, երեկոյան, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Սողոյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող նույն հենակետից դիտավորյալ կրակ է բացվել խոշոր տրամաչափի զենքից, որի արդյունքում Ռ.Սողոյանը մահացել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական դիրքերից կրակ էր բացվել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Օնիկի Պետրոսյանի վրա, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: