Շանհայում հյուրանոց է բացվել ածխի լքված հանքում20 նոյեմբերի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Շանհայում 5 աստղանի Shimao Quarry Hotel հյուրանոց է բացվել այլևս չարդյունահանվող հանքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի հանքից ածուխ էին արդյունահանում: Պաշտոնապես հանքավայրը փակվել է 2000-ին՝ Չինաստանում շրջակա միջավայրի պահպանության նոր կանոնների պատճառով: Shimao Group-ի օպերատորը գնել է հողը իր նախագծի համար 2006-ին: Շինարարությունը տևել է 12 տարի, մասնակցել է 5000 մասնագետ՝ շինարարներ, ճարտարապետներ, դիզայներներ, գրում է «Վեդոմոստին»: Հանգստյան համալիրը գտնվում է Շանհայի Հունցյաո օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա՝ Շեշան լեռնաշղթայում: Համալիրի հիմնական շենքը 18 հարկանի Intercontinental Shanghai Wonderland հյուրանոցն է: Ընդհանուր առմամբ հյուրանոցում 336 համար կա: Գլխավոր շենքում կան մարզական և զվարճանքի կենտրոններ: Հանգստացողները կարող են ժայռամագլցմամբ զբաղվել կամ թռիչքներ կատարել բանջիով: Գիշերակացը հյուրանոցում կարժենա 3394 յուան ($668), իսկ ամենաթանկ լյուքս համարը՝ $14 000: Հյուրանոցի երկու ստորին հարկերը ջրի տակ են գտնվում: Այդ հարկերում լյուքս դասի համարներն են, որտեղ պատուհանների փախարեն հսկայական ակվարիումներ են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |