19 հունիսի 2008 - 15:30 AMT
Երեւանում տեղի կունենա Հրանտ Դինքի մասին ֆիլմի առաջին ցուցադրությունը
«Երկու ազգերի սիրտը» ֆիլմը, որ նվիրված է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, կցուցադրվի Երեւանում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ: Փաստագրական ֆիլմը պատմում է Դինքի սպանության, գրող Նուրիցա Մաթոսյանի հետ նրա հանդիպումների մասին: Ինչպես հաղորդում է Gibrahayer հանդեսը, Մաթոսյանը գեղանկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործության մասին «Սեւ հրեշտակ» գրքի հեղինակն է, որը հիմք հանդիսացավ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար:

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Երեւանում հուլիսի 13-20-ը: