Նախարարի պաշտոնակատար. Կգործարկվի ՀԱԷԿ-ի նոր տուրբինը21 նոյեմբերի 2018 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի շահագործման երկարաձգման աշխատանքները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ «Արդեն մի քանի օրից կգործարկենք նոր տուրբինը, ամբողջությամբ փոխարինվել է տուրբին գեներատորը», - ասել է նախարարի պաշտոնակատարը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ 2019-ին կփոխարինվի ևս մեկ տուրբին: Արդյունքում ատոմակայանը նույն վառելիքի ծախսի պարագայում 10 տոկոս խնայողությամբ կաշխատի: Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ 127 ընկերության ներկայացվել է զգուշացումներ պարտավորույթունները կատարելու վերաբերյալ, արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ գումար։ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Սարքավորումների փոխարինման աշխատանքները մեկնարկել են 2018թ.: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |