«Շերեմետևոյում» ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները խոստացել են քննել 10 օրում

«Շերեմետևոյում» ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները խոստացել են քննել 10 օրում

PanARMENIAN.Net - Ռոսավիացիան հատուկ քննչական հանձնաժողով է ստեղծել, որը պետք է քննի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ՀՀ քաղաքացին մահացել է՝ ընկնելով ինքնաթիռի անիվների տակ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն` հավելելով, որ քննությունը 10 օր կտևի:

«Իհարկե, անցկացվելու է»,-ասել է նա՝ պատասխանելով քննություն անցկացնելու մասին հարցին: «Ստեղծվել է հանձնաժողով: Քննության նպատակն է կանխել նման դեպքերն ապագայում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, թռիչքուղու վրա տղամարդու հետ բախված ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտին»: Ներադկոն չի ցանկացել մեկնաբանել միջադեպի պատճառները մինչև քննության ավարտը:

ՀՀ քաղաքացին «Շերեմետևոյում» ընկել է ինքնաթիռի անիվների տակ: Նրան Մադրիդից արտաքսել են հայրենիք՝ Մոսկվայում կանգառով: Իսպանիայից Մոսկվա թռչելիս նա դեբոշ է հրահրել ինքնաթիռում: Ավելի ուշ պարզվել է, որ զոհը 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ-ն է:

Թե ինչպես է ուղևորը հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---