Սիրիայում 3 ամսում 419 հայ ՀՀ անձնագիր է ստացել

Սիրիայում  3 ամսում 419  հայ ՀՀ անձնագիր  է ստացել

PanARMENIAN.Net - 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում 419 հայի Հայաստանի Հանրապետության վավեր անձանգիր է տրվել:

ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկի համաձայն՝ Դամասկոսում տեղեկայված Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անձնագրեր են տվել ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Դիվանագիտական ներկայացուցչությունները պետական տուրք չեն գանձել:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---