ԱՄՆ-ն լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը լուրջ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների առումով: Այդ մասին Հովարդ Բերմանը հայտարարել է հանձնաժողովում անցկացվող լսումների ժամանակ` «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ»: Նա նաեւ անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման առումով նավթային պաշարների հաշվին: Հովարդ Բերմանը նաեւ հիշեցրել է 2008 թվականի մարտին Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման մասին, որի պատճառ էր հանդիսացել ադրբեջանական կողմի սադրանքը:



Խոսելով Վրաստանի մասին` Բերմանը նշել է, որ վերջին մի քանի ամսիներին «Ռուսաստանն ագրեսիվ քաղաքականություն էր վարում Աբխազիայի նկատմամբ` կապեր հաստատելով տարածաշրջանի անջատողականների հետ»:



Իր ելույթի վերջում Հովարդ Բերմանը նաեւ շոշափել է ԱՄՆ-ի քաղաքականության թեման Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Նա հիշեցրել է Հայաստանում եւ Վրաստանում անցած հետընտրական իրադարձությունների մասին եւ նշել է, որ նույնատիպ իրադրություն կարող է հայտնվել եւ Ադրբեջանը, որտեղ իշխանություններն արդեն փորձում են ճնշում գործադրել ընդդիմության եւ ԶԼՄ-ների վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---