Նախագիծ. ՃՈ կողմից մեքենան կանգնեցնելուց հետո վարորդն իրավունք չունի դուրս գալու21 նոյեմբերի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով վարորդների համար պարտականություն է սահմանվում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո դուրս չգալ (չիջնել) տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից): Նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում: Տրանսպորտային միջոցից վարորդի դուրս գալու դեպքում էլ ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր է նստել տրանսպորտային միջոցի խցիկում: Հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցում վարորդի մնալու պարտականությունը նախատեսվում է հասարակական կարգի, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով: Վարչական պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |