ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն

ՀՀ-ում  տրակտորներ կարտադրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին. քննարկվել է ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի՝ այդ թվում նաև տրակտորի, արտադրություն հիմնելու ծրագրի իրականացումը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Արմեն Հարությունյանը նշել է, որ նախատեսում են Հայաստանում արտադրել ժամանակակից գյուղտեխնիկա, որն իր գնով հասանելի կլինի գյուղարտադրողներին, ինչպես նաև կարտահանվի եվրոպական շուկա: Նշվել է, որ «Հայրէլեկտրոմաշ» գործարանի հիմքի վրա հիմնվելու է նոր գործարան. սկզբնական փուլում նախատեսվում է իրականացնել $5-7 մլն-ի ներդրում, այնուհետև երկրորդ փուլում կներդրվի ևս $10-15 մլն՝ նոր գործարանի հիմնման համար:

Գործարարը տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրում ներգրավված թիմն արդեն դեկտեմբերի 1-ից սկսելու է այն կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքները: Գործարանն առաջին փուլում պլանավորում է արտադրել տարեկան 3000 տրակտոր, իսկ երկրորդ գործարանը թույլ կտա ավելացնել արտադրությունը ևս 5000:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ այն հաջողությամբ կիրականացվի:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ իր աշխատանքային այցի ընթացքում համայնքապետների հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստանում $500 մլն-ի ներդրում անելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. կառուցվելու են մի քանի գործարաններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---