ՀՀԿ-ում հակված չեն քարոզարշավին ժողովրդի հետ հանդիպելուն

ՀՀԿ-ում հակված չեն  քարոզարշավին ժողովրդի հետ հանդիպելուն

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպելն արդյունավետ ձևաչափ չի համարում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ նրա, նախկին իշխող ուժը քարոզարշավի ընթացքում ավելի շատ կօգտվի մամուլից, հեռուստատեսությունից:

Հարցին, թե մտավախություն ունեն, որ հանրությունը բարյացակամորեն չի դիմավորի ՀՀԿ-ականներին, Բաղադասրյանը պատասխանել է, որ ինքն ամեն երեկո զբոսնում է:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր. դեկտեմբերի 7-ը կլինի լռության օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---