Փաշինյանը նոյեմբերի 24-ին երթի է հրավիրում երևանցիներին

Փաշինյանը նոյեմբերի 24-ին երթի է հրավիրում երևանցիներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթի է հրավիրել երևանցիներին: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Երթը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Նոր Նորքից:

«Մեծ երթ Երևանում, նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին սկսում ենք Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը խոստացել է, որ երթն անսովոր է լինելու՝ «ինչպես հեղափոխության օրերին»: «Իրար հետ լավ կքայլենք՝ արժևորելով հեղափոխության այս փուլը և ևս մեկ անգամ ազդարարելով ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---