ԳՇ պետ. «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, մյուսները ժամանակին կներկայացվեն

ԳՇ պետ. «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, մյուսները ժամանակին կներկայացվեն

PanARMENIAN.Net - «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որ ունի Հայաստանը՝ կան այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացվեն: Այդ մասին հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Գյումրիում ուսանողների հետ հանդիպմանը:

«Հիմա հարմար չի ներկայացնելը, կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը» առաջին անգամ ցուցադրվել է շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,-ասել է նա՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ դրանք մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորսն է անցկացվել «Իսկանդերի» մասնակցությամբ:

Արտակ Դավթյանը սահմանային իրավիճակը դիտարկում է ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, որտեղ, նրա խոսքով, «լարվածության ակնհայտ աճ կա»: Նա մատնացույց է արել մի կողմից Սիրիայում տիրող իրավիճակը, մյուս կողմից՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատումը:

«Այդ երկու գործոնները, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա, մանավանդ՝ հաշվի առնելով, որ անմիջապես Թուրքիան ներգրավված է այդ գործընթացին․ բացի քրդերի դեմ պայքարից, իրականացնում է նաև Սիրիայում գործողություններ: Բացի դա, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել ՀՀ ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ»,-ասել է նա:

Գլխավոր շտաբի պետը հավելել է, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են՝ Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար․ «Ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքական ղեկավարությանը, որ բանակցությունների ընթացքում զգան իրենց ավելի վստահ և կարողանան վստահ լինել, որ Զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը»:

Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև բանակում արձանագրված միջադեպերին, մասնավորապես՝ վերջին ավտովթարին, որի հետևանքով չորս զինծառայող մահացավ․ «Միանշանակ ցավալի դեպք է, միանշանակ արդեն հայտարարվել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, կպատժվեն»:

ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:Համակարգի մատակարարումը նախատեսված չէր նաև ՌԴ-ն ու Հայաստանի 200 մլն դոլարի զենքի մատակարարման պայմանագրով, «Իսկանդերները» մատակարարվել են այլ պայմանագրով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---