«Հայաստան» հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան $11 մլն

«Հայաստան» հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան $11 մլն

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում նոյեմբերի լույս 22-ի գիշերը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի խորագիրն էր «Արարենք միասին»։

Ընդհանուր առմամբ մարաթոնի ընթացքում հանգանակվել է 11 մլն 106 հազար 633 դոլար:

Եվրոպայի հայությունը հեռախոսամարաթոնի ընթացքում հանգանակել էր ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նա ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500, 000 դրամ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մարաթոնի մեկնարկի նախօրեին հիմնադրամում ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5, 753,496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը:

Մի շարք բարերարներ խոշոր հանգանակություններ են արել: Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները նվիրաբերել են 1 մլն 340 հազար դոլար՝ այդ միջոցներով կհիմնանորոգվի Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը: «Գրանդ» Հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները նվիրաբերել են 60 մլն դրամ՝ Դիլիջան-Իջևան ճանապարհի հիմնանորոգման համար:

Ամերիկահայ Անդրանիկ Բաղդասարյանը 1 մլն դոլար է նվիրաբերել:1 մլն դոլար է նվիրաբերել նաև մեկ այլ ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը:

Իսկ անանուն բարերարը 2.5 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Ալեքս Հոլդինգը» փոխանցել է 200,000 դոլար:

Հանրապետության նախագահի հաջորդ վեց ամսվա աշխատավարձը ևս կնվիրաբերվի հիմնադրամին:

2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---