Հայրապետյան. 7 ամսում ավելի քան 450 ընտանիք է հայրենադարձվել23 նոյեմբերի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մայիսից սկսած, 2018թ. 7 ամիսների ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման ժամանակահատվածն, ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։ «Սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են մեզ հետ, այսինքն այս թիվը չի ներակայացնում իրականությունն ամբողջությամբ։ Կարծում ենք, որ թիվն անհամեմատ մեծ կլինի», - ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատարը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական օգնություն։ «Նշեմ, որ Հայաստան ամենաշատը վերադարձել են Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից», - ասել է նախարարի պաշտոնակատարը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կառավարության համար կարևոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Մայիսին նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ հայրենադարձություն կազմակերպելու համար կարևոր գործոններից է լինելու ինտեգրման ռազմավարության մշակումը: «Այն հայը, ով մեր հայրենադարձության ծրագրով եկավ Հայաստան, պետք է անպայման ինտեգրվի մեր հասարակությանը»,-ասել էր նա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |