Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» համաձայնագիր են կնքել համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» (Near East Foundation) հունիսի 12-ին Նյու-Յորքում համաձայնագիր են կնքել համագործակցության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Ամերիկայի Հայկական Համագումարում: Համաձայնագիրը կնքվել է AGMA-ի գործունեության հարցերով կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանի եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամի» վարչության նախագահ Շանթ Մարտիրոսյանի միջեւ: «Համագործակցության մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթղթեր եւ նյութեր ներկայացնել թանգարանի ցուցադրություններին: Մեզ համար շատ հաճելի է գիտակցել, որ այս համագործակցության շնորհիվ, մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմության կարեւորագույն շրջաններից մեկը»,- հայտարարել է Վան Գրիգորյանը:



«Հիմնադրամի արխիվները, ինչպես նաեւ գրառումներն ու օրագրերը ներկայացնում են հայ որբերի պատմությունը, ինչպես նաեւ պատմում են առաջին միջազգային մարդասիրական օգնության մասին, որը տրամադրվել է Հայոց ցեղասպանությունից տուժած երեխաներին»,- հայտարարել է Շանթ Մարտիրոսյանը:



«Մերձավոր արեւելյան հիմնադրամը» հանդիսանում է Հայերի եւ սիրիացիների օգնության ամերիկյան կոմիտեի իրավահաջորդը, որն ստեղծվել էր 1915 թվականին եւ 1919-ին վերանվանվել էր «Near East Relief»: Հիմնադրամի տվյալների համաձայն, 1915-ից 1930 թվականներին կազմակերպությունը հավաքել է $117 մլն. 132.000 հայ որբերին օգնություն տրամադրելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---