Նախագահ Բուշի քաղաքականությունը կայանում է նրանում, որ չօգտագործվի «Ցեղասպանություն» տերմինը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ի կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայսրությունում մեկ եւ կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: Միացյալ Նահանգները ճանաչում են այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն է հայտնում հայերին այդ Հիշատակի օրը»,-ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի թեկնածու Մարի Յովանովիչը: Սակայն նա նշել է, որ շատ ամերիկացիներ եւ հայեր հավատում են, որ Հայաստանում ապագա դեսպանը կանվանի այդ իրադարձությունները Ցեղասպանություն: «Նախագահ Բուշի քաղաքականությունը կայանում է նրանում, որ չօգտագործվի «Ցեղասպանություն» տերմինը: Նախագահի քաղաքականությունն ուղղված է նրան, որ Թուրքիայի քաղաքացիները հաշտվեն իրենց անցյալի ու հայերի հետ: Նա փորձում է աջակցություն գտնել այդ հարցում առաջընթացի հասնելու համար: Նախագահ Բուշը հավատում է, որ զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը հետեւյալն է` հիշել անցյալը, անել ամեն ինչ, որ այն չկրկնվի, եւ նայել դեպի ապագան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդներն ու կառավարությունները հասկանան եւ հաշտվեն միմյանց հետ: Գլխավոր նվաճումը կլինի Հայաստանի մեկուսացման վերացումը տարածաշրջանում, հարաբերությունների նորմալացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ սահմանների բացումը: Հայաստանի կառավարությունը խնդրում է մեզ աջակցել այդ գործընթացին: Դա հեշտ չէ եւ ժամանակ է պահանջում, սակայն մենք բոլորս հուսով ենք: Նախագահ Բուշը հավատում է, որ հարաբերությունների նորմալացումը հնարավոր է եւ պետք է լինի: Արդյունքում կբարելավվի յուրաքանչյուր հայի կյանքը: Եթե դուք համաձայնվեք իմ նշանակմանը, ապա իմ առաջնայնությունը կլինի տարածաշրջանային կայունության հաստատումը` հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը: Հայաստանը մեկուսացած է իր մեծ հարեւանից` Թուրքիայից, եւ ամեն տարի բազում զինվորներ են զոհվում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում: Այսօրվա ստատուս-կվոյի վիճակն անընդունելի է, վատթարացումը` անթույլատրելի եւ չի բխում ԱՄՆ-ի շահերից տարածաշրջանում»,-ընդգծել է Յովանովիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---