ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ և Իրանի միջև ԱՏԳ մասին համաձայնագիրը![]() 23 նոյեմբերի 2018 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսին Աստանայում և գործելու է 3 տարի: Այն նախատեսում է ԱՏԳ-ի ստեղծում ԵՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների սահմանափակ ցանկով: Ըստ համաձայնագրի, փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 1 տարուց, կողմերը պարտավորվում են բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագրի շուրջ: Փաստաթուղթը սահմանում է ԵՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելապես մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Համաձայնագրում արձանագրված են նաև վեճերի կարգավորման հիմնական մեխանիզմները: Ակնկալվում է, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ՝ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |