Էջմիածնի Մայր տաճարը որոշ ժամանակ փակ կլինի

Էջմիածնի Մայր տաճարը որոշ ժամանակ փակ կլինի

PanARMENIAN.Net - Էջմիածնի Մայր տաճարը որոշ ժամանակ փակ կլինի այցելությունների և արարողությունների համար: Դա պայմանավորված է տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքներով, հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում

«Կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում:Այս ընթացքում աղոթասացությունը Մայր տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---