Վիգեն Սարգսյանը ՊԵԿ-ի չեղած նախագծի չեղարկումը համարում է ՀՀԿ-ի առաջին հաղթանակը

Վիգեն Սարգսյանը ՊԵԿ-ի չեղած նախագծի չեղարկումը համարում է ՀՀԿ-ի առաջին հաղթանակը

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ «կուսակցության հնչեցրած ահազանգի արդյունքում կառավարությունը փոխել է արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներից եկամտահարկ հարկելու մտադրությունը», և որ դա իրենց «առաջին հաղթանակն է»։

2015 թվականին՝ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն խորհրդարան էր բերել արտագնա աշխատանքի մեկնողներին 13 տոկոս եկամտահարկով հարկելու վերաբերյալ նախագիծ։

«Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, և ոչ թե խանգարել նրանց», - գրել է Սարգսյանը։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ կառավարությունում նման նախագիծ չկա։ Ըստ նրա՝ պետությունը չունի մտադրություն այլ երկրում ՀՀ քաղաքացու հարկված եկամուտը ՀՀ-ում նորից հարկելու:

«Սոցիալական ցանցերում քննարկումը հիմնավոր չէ, հնարավոր է իմ միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը՝ առանց հանրային լայն քննարկման որևէ գաղափար չի կարող օրենք դառնալ: Հասկանում եմ, որ այս նախընտրական շրջանում կոնտեքստից կտրված մտքերը կարող են շահարկման առարկա դառնալ», - ասել է Անանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---