Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Մոսկվայում ռումբի մասին 3 ահազանգ է ստացվել

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Մոսկվայում ռումբի մասին 3 ահազանգ է ստացվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Մոսկվայում 3 ահազանգ է ստացվել հանրային վայրերում պայթուցիկի տեղադրման մասին:

Առաջին անանուն ահազանգը ստացվել է նոյեմբերի 23-ի 18:00-ին: Անհայտ անձը հայտնել է Մեծ թատրոնում պայթյունի սպառնալիքի մասին: Շենքը ստուգել են կինոլոգներն ու ԱԻՆ աշխատակիցները:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը, ժամը մոտ 13:00-ին տարհանվել են Մոսկվայի հյուսիսում գտնվող հյուրանոցի այցելուներն ու աշխատակիցները: «Մոլոդյոժնի» հյուրանոցը նույնպես սպառնացել էին պայթեցնել: Դեպքի վայր են գործուղվըլ արտակարգ իրավիճակների ծառայություններն, գրում է Lenta.ru-ն: Այնուհետև ահազանգ է ստացվել Կիևյան կայարանում տեղադրված ռումբերի մասին: Ուղևորներին տարհանել են, շենքը՝ խուզարկել:

Բոլոր դեպքերում ռումբերի առկայությունը հերքվել է: ԱԻՆ աշխատակիցները կասկածերի իրեր չեն հայտնաբերել:

2017-ի աշնանը Ռուսաստանում շենքերի ականապատման մասին ահազանգերի ալիք բարձրացավ: Մոտ 1 ամիս անանուն ահազանգեր էին ստացվում տեղադրված ռումբերի մասին: Այդ ընթացքում ՌԴ 170 քաղաքից տարհանվել է 1,04 մլն մարդ, ոչ մի դեպքում ահազանգը չի հաստատվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---