ՀՀ նախագահը Բեռլին կմեկնի. Մերկելը ցանկացել է շարունակել շփումը![]() 24 նոյեմբերի 2018 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 28-ին Բեռլինում կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նա հավելել է, որ Մերկելը ցանկացել է շարունակել շփումը, որը սկսվել է Մերկելի Հայաստան այցի ժամանակ, հայտնում է SWI swissinfo.ch-ն: «Չորեքշաբթի կանցլերը կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բանակցություններ տեղի կունենան»,-ասել է Զայբերտը Բեռլինում: Ըստ նրա, դա կլինի Սարգսյանի պաշտոնական այցը, որպես օգոստոսին Մերկելի Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ քաղաքական գործիչների միջև շփման շարունակությունը: «Մերկելը ցանկացել է շարունակել այդ փոխանակումը: Խոսք կգնա երկկողմ համագործակցության, խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև միջազգային հարցերի մասին»,-ասել է Գերմանիայի կառավրության ներկայացուցիչը: Օգոստոսին, ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին Հայաստանում, նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ այդ պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար: Մերկելն իր հերթին ասել էր. «Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետեւում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերևս դժվարին, բայց կարևոր ճանապարհին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |