Աջիկան ճանաչվել է Վրաստանի մշակութային ժառանգության տարր

Աջիկան ճանաչվել է Վրաստանի մշակութային ժառանգության տարր

PanARMENIAN.Net - Աբխազական և մեգրելական (վրացական) աջիկայի պատրաստման տեխնոլոգիան ճանաչվել է Վրաստանի ոչ մշակութային ժառանգության հուշարձան: «Ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի կարգավիճակ տալ «Աբխազական աղի՝ ափիրփիլ-ջիկայի և մեգրելական աջիկայի պատրաստման տեխնոլոգիային»,-ասվում է Վրաստաի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի կարգադրության մեջ, գրում է Ինտերֆաքսը:

Քանի որ պղպեղը Վրաստան է բերվել Եվրոպայից XV դարում, փորձագետները կարծում են, որ աբխազական աջիկայի հայտնվելը կարելի է այդ ժամանակաշրջանին դասել:

Աջիկան օգտագործել են ոչ միայն խոհարարության մեջ, այլ նաև բժշկական նպատակներով՝ մասնավորապես աղոստամոքսային ուղիների բուժման համար: Կոլխիդայի դաշտավայրը ճահճացած տարածքներ շատ ուներ և մալարիայի տարածման մեծ վտանգ կար, որի դեմ տեղի բնակչությունը պայքարում էր կու պղպեղի միջոցով:

Աջիկան վրացական և աբխազական կծու համեմունք է, որի բաղադրության մեջ տրորված (ավանդաբար՝ քարի վրա) կարմիր պղպեղն է, համեմը, ուցխո սունելին, այլ թարմ և չորացրած կանաչի, սխտոր և աղ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---