Բաղդասարյան. 7 ամիս՝ առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցել է Հեղափոխությանը

Բաղդասարյան. 7 ամիս՝ առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցել է Հեղափոխությանը

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, կուսակցության նախընտրական ծրագիրը ներրկայացնելիս, ասել է, որ «7 ամիս շարունակ, առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցել է Թավշյա հեղափոխությանը»։

«7 ամիս, առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցեց հեղափոխությանը: Դուք գիտեք, թե ինչքան վտանգավոր ու դժվարին փուլեր անցավ էս հեղափոխությունը. մենք հաստատուն կանգնեցին ոչ թե անձերի կողքին, այլ այն արժեքային համակարգի օգտին, որն անհրաժեշտ էր Հայաստանում այս փոփոխությունն իրականացնելու համար: Եվ 7 ամիս անց եղավ մի նոր մարտահրավեր մեր հասարակությանը, այն է՝ արտահերթ ընտրություններ»,- ասել է նա:

Ըստ ՕԵԿ նախագահի՝ այս հետհեղափոխական շրջանն իրենց հնարավորություն է տվել վերլուծել ոչ միայն իրենց անցած ուղին, այլև «գույքագրել այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---