IRI. «Լուսավոր Հայաստանը» արտահերթին 2-րդ տեղը կզբաղեցնի

IRI.  «Լուսավոր Հայաստանը» արտահերթին 2-րդ տեղը կզբաղեցնի

PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցման արդյունքներով, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կզբաղեցնի երկրորդ տեղը. քաղաքական այս ուժի օգտին պատրաստ է քվեարկել հարցմանը մասնակցածների 10%-ը:

Հարցման արդյունքներով, ընտրություններում 67%-ով կհաղթի «Իմ քայլը» դաշինքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երրորդն է՝ 9%-ով, չորրորդը՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ 3%-ով:

Հինգերորդ և վեցերորդ տեղերում «Հայաստանի Հանրապետական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններ են՝ 2-ական տոկոսներով:

Մյուս ուժրը հավակնում են 1% և 1%-ից պակաս ձայների:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---