Ուկրաինայում մտադիր են ռազմական դրություն հայտարարել

Ուկրաինայում մտադիր են ռազմական դրություն հայտարարել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավանություն է տվել երկրում ռազմական դրություն հայտարարելուն՝ առանց համընդհանուր զորակոչի ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման:Այդ մասին նա ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում, հայտնում է «Լեվի բերեգ» պարբերականը:

Ըստ BBC-ի, պատճառը Կերչի նեղուցի մոտ ուկրաինական մոտորանավերի գնդակոծումն ու զավթումն է ռուսական ԶՈւ նավերի կողմից:

Հարցը քննարկվելու է նոյեմբերի 26-ին Գերագույն ռադայի արտահերթ փակ նիստում:

Պորոշենկոն հայտարարել է նաև, որ ռազմական դրությունը չի անդրադառնա Դոնբասում իրավիճակի վրա և չի նշանակում, որ ուկրաինական բանակը հարձակողական գործողություններ է ձեռնարկելու: «Ուկրաինան բացառապես պաշտպանական գործողություններ է վարելու՝ պաշտպանելով իր տարածքն ու քաղաքացիների անվտանգութունը:

Ուկրաինայի բանակը, ինչպես նաև Անվտանգության ուժերը բերված են բարձր մարտական պատրաստականության: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Համապատասխան հրահանգը տրվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի որոշման հիման վրա:

Ըստ ՌԻԱ Նովոստի, գործակալության, նոյեմբերի 24 առավոտյան Ուկրաինայի ՌԾՈւ «Բերդյանսկ», «Նիկոլոպ» և «Յանի Կապու» նավերը հատել են Ռուսաստանի պետական սահմանը: Նավերը մտել են ժամանակավոր փակ ռուսական ակվատորիա և մի քանի ժամ վտանգավոր զորաշարժեր են իրականացրել՝ չարձագանքելով ՌԴ նավերի ու մոտորանավակների պահանջներին:

Նոյեմբերի 26-ին տեղի կունենա նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Սև ծովում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:ՆԱՏՕ-ն կողմերին զսպվածության կոչ է արել:Եվրամիությունն իր հերթին հորդորել է Ռուսաստանին վերականգնել նավարկությունը Կերչի նեղուցում ամբողջ ծավալով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---