Փաշինյան. Երթևեկության կանոնների խախտման համար 29,000 դրամից ավելի տուգանք չի լինի

Փաշինյան. Երթևեկության կանոնների խախտման համար 29,000 դրամից ավելի տուգանք չի լինի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը Թալինում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29,000 դրամից ավելի տուգանք չի լինի:

Նա ևս մեկ անգամ նշել է, որ անհատ տաքսիի վարորդներն ազատվելու են բոլոր տեսակի հարկերից։

«Այսօր մարզում ամեն տաքսիի վարորդ մի ամիս տաքսի քշելու համար վճարում է 8000 դրամ, մենք նրանց այդ 8000 դրամից ազատելու ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---