Աշոտյանը դռնեդուռ կհանդիպի ընտրողների հետ

Աշոտյանը դռնեդուռ կհանդիպի ընտրողների հետ

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում օգտվելու է բոլոր հասանելի միջոցներից՝ լրատվամիջոցների հետ հանդիպումներից մինչև դռնեդուռ հանդիպումներ ընտրողների հետ: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքայն ուղիղ եթերում:

Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:

«Մեկնարկում ենք քարոզարշավը... Օգտագործելու եմ ցանցային հարթակը, հատկապես ֆեյսբուքը: Բուն շփումը ընտրողների հետ կազմակերպելու եմ դռնեդուռ սկզբունքով: Փորձելու եմ այցելել մարդկանց բնակարաններ, մտերմիկ զրուցել, լսել, բացատրել, թե ինչ կարող ենք տալ ես ու իմ քաղաքական թիմը: Ակտիվ կմասնակցեմ նաեւ հեռուստաբանավեճերի»,-ասել է Աշոտյանը:

Նա հավելել է նաև, որ լոկալ հարցեր լուծելով չի զբաղվելու:

Աշոտյանը համարում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնացել՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի քննադատությունը: «Վարչապետը ստիպված եղավ ընդունել մեր քննադատությունը և գնալ արձակուրդ: Նշանակում է՝ նա իր թիմում ոչ ոքի չի վստահում, շատ լավ գիտի, որ չունի երկրորդ, երրորդ համար: Նա կարծում է, որ եթե ինքը չվարի քարոզարշավը, իր գործերը լավ չեն գնա»,-ասել է Աշոտյանը:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---