Փաշինյանին փոխարինում է Միրզոյանը

Փաշինյանին փոխարինում է Միրզոյանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Վարչապետի պաշտոնակատարը ստորագրել է համապատասխան որոշումը:

Վարչապետի պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավին մասնակցելու նպատակով:

«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵՏՄ միջկառավարական խորհրդում»,-գրել է Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում:

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մինսկում:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---