Մահացել է իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին

Մահացել է իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին

PanARMENIAN.Net - 77 տարեկանում մահացել է հայտնի իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին: Մահվան պատճառը դեռևս չի հրապարակվել, հայտնում է Lenta.ru-ն La Repubblica-ի վրա հղումով:

Բերտոլուչին նաև դրամատուրգ էր, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ: 1960-ական թվականներին նա համարվում էր Ժան Լյուկ Գոդարի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետևորդը:

1972-ին Բեռնարդո Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» մեծ աղմուկ հանած կինոնկարը, որտեղ նկարահանվել էին Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը: Ֆիլմը ժամանակակից ռոմանտիկ սիրո ողբերգության մասին էր:1976-ին Բերտոլուչին նկարահանել է «Քսաներորդ դար» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել Ժերար Դեպարդիեն և Ռոբերտ Դե Նիրոն: «Լուսին» (1979 թ.) և «Ծիծաղելի մարդու ողբերգությունը» (1981 թ.) կինոնկարները քննադատների կողմից ընդունվեցին սրերով, որից հետո Բերտոլուչին երկար ժամանակով դադարեց ֆիլմեր նկարահանել իտալական թեմաներով: Տեղափոխվելով Անգլիա՝ նա սկսել է նրա ստեղծագործությունների աշխարհաքաղաքացիական փուլը: 1987 թվականին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը բարձր է գնահատվել և արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ: 15 տարվա բացակայությունից հետո Բեռնարդո Բերտոլուչին Իտալիայում նկարահանել է «Խուսանավող գեղեցկություն» կինոնկարը` Լիվ Թայլերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---