«Հայուհուն վայել Հայաստանից...» մինչև «Եթե մտահոգ ես...». Ինչ կարգախոսներ են ընտրել քաղաքական ուժերը

«Հայուհուն վայել  Հայաստանից...» մինչև «Եթե մտահոգ ես...». Ինչ կարգախոսներ են ընտրել քաղաքական ուժերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերն արդեն հրապարակել են իրենց նախընտրական կարգախոսները:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ «Լուսավորիր Հայաստանը»

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ «Հավատարիմ հողին և հային»

«Հայաստանի հանրապետական կուսակցություն»՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»

«Իմ քայլը» դաշինք՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»՝ «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»

«Մենք» դաշինք ՝ «Առաջինը Հայաստանն է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ «Ճանապարհ դեպի երազանք»

«Օրինաց երկիր» կուսակցություն՝ «Օրինականություն, արդարություն և ապահովություն»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ «Ապագան Քոնն է»

«Սասնա ծռեր» կուսակցություն՝ «Ժամանակն է»

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---