Սասուն Միքայելյան. Հեղափոխությունն Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր

Սասուն Միքայելյան. Հեղափոխությունն Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,-ասել է նա, հայտնում է Yerkir.am-ը:

Նրա խոսքով` Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: «Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասել է Միքայելյանը:

Նրա խոսքով` քաջնազարները գնացել են, և հիմա եկել է հզոր մարդկանց` գյուղացու, սովորական քաղաքացու ապրելու ու արարելու ժամանակը: Միքայելյանը նշել է նաև, որ այն, ինչ ձեռք է բերել ժողովուրդը, չպետք է զիջի ոչ ոքին:

«Տարբեր մեկնաբանություններ են լինում, կռիսական քայլեր են անում, նախկին կռիսները տարբեր մեկնաբանություններ են տալիս, որին չպետք է խաբվել»,- հավելել է նա:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---