Խորհրդարանական դիվանագիտությունը մեծ դեր է խաղում Հայաստանի եւ Բելգիայի հարաբերությունների զարգացման գործում20 հունիսի 2008 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Բյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշելով Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Բելգիայի Սենատի նախագահն իր հերթին նշեց, որ նախորդ գումարման բելգիական խորհրդարանի երկու պալատների նախագահներն էլ այցելել էին Հայաստան եւ ասաց, որ ինքը եւս մտադիր է բարձր մակարդակի վրա պահել միջխորհրդարանական հարաբերությունները: Զրուցակիցները քննարկեցին նաեւ Հայաստանի եւ Բելգիայի ներքաղաքական իրավաճակին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հագնուցալուծման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:ՀՀ արտգործնախարարի խնդրանքով Արման դե Դեկերը ներկայացրեց Իռլանդիայում հանրաքվերի արդյունքում Լիսաբոնյան պայմանագրի վավերացումը մերժելուց հետո ստեղծված իրադրությունը եւ դրանից դուրս գալու հեռանկարները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |