Ռուստամյան. «Սասնա Ծռերը» երբեք չեն փոխարինի ՀՅԴ-ին

Ռուստամյան. «Սասնա Ծռերը» երբեք չեն  փոխարինի ՀՅԴ-ին

PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ նորաստեղծ «Սասնա Ծռեր» կուսակցությունը երբեք չի կարողանա փոխարինել ՀՅԴ-ին, հայտնում է Factor.am-ը:

«Նրանք չեն կարող փոխարինել ՀՅԴ-ին առնվազ երկու պատճառով. այն գործելաոճը, որն իրենք ընդունելի են համարում ներազգային խնդիրների լուծման համար, մենք միշտ մերժել ենք, երեք սպանություն կա, երեք մարդու արյուն կա, և դրա համար պետք է պատասխան տան», - ասել է Ռուստամյանը:

Ըստ նրա, երկրորդ պատճառն այն է, որ իրենք խնդիր են դրել Հայաստանի ներկայիս սահմանները «հայկական պահելու և սերունդներին փոխանցելու», իսկ դա հնարավոր չէ կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձերի պատճառով:

«Նրանց («Սասնա Ծռերի»՝ խմբ.) գաղափարական կետերից մեկն այն է, որ ՀՀ-ից ռուսական ներկայությունը վերանա: Ոչ ոք հայ-ռուսական հարաբերությունների այլընտրանք այսօր չի կարող առաջարկել», - ասել է Ռուստամյանը:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---