Վիգեն Սարգսյանը` «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն

Վիգեն Սարգսյանը` «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն

PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը ստանձնել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ մասին հայտարարվել է նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի ունեցած միջոցառման մեկնարկին:

Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ հիմնադրամն իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել մոտ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը: Կարևորելով «Լույսի» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը, հայտնում է Aysor.am-ը:

Միջոցառմանը հրավիրված էին «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր։ Միջոցառման հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։

Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը:

«Լույս» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «Լույսի» շրջանավարտները, այլ նաև վերլուծական և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։

Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ։

«Լույսը» ստեղծվել է 2009-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ջանքերով: Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհում ՀՀ-ն ունեցել է մոտ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները 2018-ի ապրիլի 21-ին բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով հրաժարվել վարչապետի պաշտոնից: Նամակը ստորագրել էր «Լույս» հիմնադրամի 61 կրթաթոշակառու:

2018-ի մայիսին ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանը նամակ էր հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին՝ նշելով, որ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու են, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու «ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի»։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---