27 նոյեմբերի 2018 - 12:53 AMT
Շահնազարյան. Այս իշխանությունն Արցախի համար ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը՝ իր ամբողջ բանակով

«Հայաստանին հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործող իշխանությունն Արցախի համար «ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանն իր ամբողջ զինված ուժերով»:

Հարցին, որ խոստացել էր անակնկալներ մատուցել քարոզարշավի ընթացքում՝ Շահնազարյանն ասել է, որ անակնկալներ մատուցել է, շարունակելու է մատուցել, և զրահաբաճկոնները չեն փրկի իշխանություններին այն հարվածներից, որոնք «իրենք են իրենց հասցնում, իսկ ասվածի ապացույցը երեկվա կատարվածն էր»:

Ավելի վաղ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Թավշյա հեղափոխությունն իրականացրած թիմը կարծում էր՝ նախկին իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում էր:

«Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել», - ասել է նա: