Սորոսի հիմնադրամը հեռանում է Թուրքիայից՝ Էրդողանի մեղադրանքների պատճառով

Սորոսի հիմնադրամը հեռանում է Թուրքիայից՝ Էրդողանի մեղադրանքների պատճառով

PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի Open Society Foundations հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Թուրքիայում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խիստ քննադատության պատճառով: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 26-ին:

Թուրքիայի նախագահը մեղադրել է ամերիկացուն «առանձին պետությունների միջև տարաձայնություններ առաջացնելու և նրանց կառուցվածքը խարխլելու մեջ»: Տեղական ԶԼՄ-ներում նաև պնդումներ են տարածվում, որ Սորոսի հիմնադրամն է կանգնած 2013-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, ինչպես նաև այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևում, գրում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, Էրդողանը վստահ է, որ Սորոսն աջակցել է Օսման Քավալեին՝ խոշոր թուրք գործարարին, արն արդեն մոտ 1 տարի է բանտում է առանց պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու:

Թուրքիայի նախագահը մեղադրում է գործարարին 2016-ի հուլիսին չհաջողված պետական հեղաշրջման հետևում կանգնած անձանց ֆինանսավորելու մեջ:

Open Society Foundations-ը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ջորջ Սորոսը Հոլոքոսթ վերապրած հունգարացի հրեա է, որն իր հիմնադրամի՝ Open Society Foundations-ի միջոցով սատարում է քաղաքացիական իրավունքների ոլորտի նախագծերին ամբողջ աշխարհում: Հիմնադրամը Բուդապեշտում հայտարարվել է «օտարերկրյա գործակալ: Ուստի որոշվել է Բուդապեշտի գրասենյակը տեղափոխել Բեռլին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---