Փաշինյան․ Եթե արժանապատիվ ես, ձայն չտաս ՀՀԿ-ին27 նոյեմբերի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները չպիտի վախենան որևէ քաղաքական ուժերից, ուժերն են, որ պիտի վախենան քաղաքացիներից, քանի որ նրանք են որոշելու՝ ով լինի խորհրդարանում, ով՝ ոչ։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սպիտակում քարոզարշավի ժամանակ։ Լսելով՝ «ոչ Հանրապետականը» ռեպլիկը, Փաշինյանը շեշտել է, որ ինքը չի խորհրդարան անցնող-չանցնողներին որոշողը։ «Եվ ձեր կոչն է՝ ոչ մի ձայն Հանրապետական կուսակցությանը․․․ որովհետև չի կարելի ներել, փորձը ցույց է տալի՝ ինչքան փորձում ենք մենք, այսպես ասած, լարումներ չմտցնել, ինչքան փորձում ենք սիրո և համերաշխության մթնոլորտը տարածել, ոմանք առիթավորվում են դրանից։ Այս ընտրություններին կա պատմական շատ կոնկրետ առաքելություն՝ ՀՀԿ-ականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը։ Ոչ մի ձայն Հանրապետականին», - հայտարարել է նա։ «Ես ասում եմ՝ եթե ազատ ու արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին։ Ես ասում եմ՝ ձայն չտաս որևէ ուժին, որոնք թեկուզ մի անգամ փորձել են ընտրակաշառքով ընտրություն հաղթել․․․ սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այն ուժերին, որոնք մտածում են, որ Հայաստանում կարելի է բռնությամբ և զենքով հարցեր լուծել»,- շեշտել է Փաշինյանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը |