Փաշինյանը թվարկել է՝ ինչ ներդրումային ծրագրերի շուրջ է աշխատում գործադիրը27 նոյեմբերի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հանդիպմանը ներկայացրել է առաջիկայում Հայաստանում իրագործվելիք ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու: «Հայէլեկտրամեքենա գործարանի տարածքում ներդրողներից մեկը մտադիր մեքենաշինական արտադրություն հիմնել, ինչը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ», - ասել է Փաշինյանը: Նրա խոսքով հաջոր խոշո նախագիծը մայրաքաղաքում ֆոտովոլտային մարտկոցների, արևային պանելների արտադրության հիմնումն է: «Ընդ որում. այդ գործարանի համար անհարաժետ բոլոր սարքերը և սարքավորումները ներկրվել են, մեզ մնում է տարածք հատկացնելը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործարանը կստեղծի 600 աշխատատեղ: Ըստ Փաշինյանի, Կոտայքի մարզում բիզնեսմեններից մեկը մտադրություն է հայտնել ադամանդագործական ընկերություն հիմնել, որը մարզում 2000 նոր աշխատաղեղ կստեղծի: «Արթիկում կարի և վերելակների գործարաններ են նախատեսվում բացվել, առաջինը 200 աշխատատեղ կստեղծի: Գյումրիում, եթե ամեն ինչ գնա պլանավորվածի համաձայն, դեկտեմբերին կարի նոր մեծ արտադրամաս կբացվի: Դեկտեմեբրին Լոռվա մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն կստեղծվի՝ 150 աշխատատեղով: Մերձավանում ՀՀ-ում առաջին կենցաղային տեխնիկայի գործարանը կստեղծվի, որտեղ կարտադրվեն հայկական հեռուստացույցներ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սրան մի մասւ շուտով իրականություն կդառնա, մյուսների ուղղությամբ աշխատանք է ընթանում: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ $500 մլն-ի ներդրումային ծրագրերի նախագծեր են քննարկվում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |