Forbes. Քայլի Ջեները գլխավորել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը

Forbes. Քայլի Ջեները գլխավորել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը: Ցանկը գլխավորել է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քայլի Ջեները, որը նաև ցուցակի ամենաերիտասարդ մասնակիցն է:

Մեկ տարում Քայլին $166,5 մլն է վաստակել դիմահարդարման սեփական շարքի՝ Kylie Cosmetics-ի թողարկման շնորհիվ: 2017-ին Քայլին 17-րդն էր ցուցակում, իսկ նրա եկամւոտը մոտ $41 մլն էր, գրում է «Վեդոմոստին»:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում 27-ամյա բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է: Նա իր $110 մլն եկամուտի մեծ մասը վաստակել է համաշխարհային շրջագայության շնորհիվ:

Հաջորդը ցուցակում 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարն է: Բրազիլացի մարզիկը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ՝ վաստակելով $90 մլն: Ոչ Շիրանը, ոչ Նեյմարը չկային 2017-ի ցուցակում:

Forbes-ի այս ցուցակում ընդամենը 2 կին կա: Ջեներից բացի, դա 28-ամյա երգճուհի Թեյլոր Սվիֆթն է, նա չորրորդն է $ 80 մլն եկամուտով:

Ցուցակի 5-րդ հորիզոնականում 2017-ի առաջատարն է՝ 28-ամյա կանադացի երաժիշտ Էյբել Թեսֆայեն, որն առավել հայտնի է The Weeknd կեղծանունով: Հանդեսը նրա կարողությունը գնահատլե է $57, նախորդ տարի դա $92 մլն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---