Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը

PanARMENIAN.Net - «Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է եւ ուղղված է բարեփոխումների իրականացմանը մեր երկրում»,-այսօր «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» բացման արարողությանը հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳ փոխնախարարը, Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է հայ հանրությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակը: ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում նախատեսվում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Երեւան, մասնավորապես, գլխավոր քարտուղարի դիվանագիտական հարցերով օգնական Ժան Ֆրանսուա Բյուրոնի այցը Հայաստան, որը հունիսի 27-ին կհանդիպի ԵՊՀ լրագրության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ:



Ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի խոսքերով, անցյալ տարվա համեմատությամբ, այժմյան ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում նախանշված միջոցառումներն ուղղված են երիտասարդության մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության, առաքելության եւ ծրագրերի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը»,-նշել է Թեւան Պողոսյանը:



«Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» բացման շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ Պետքարտուղարի նախկին տեղակալ Ռոնալդ Ասմուսի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Համոզված եմ, որ այդ գիրքը, որը պատմում է Դաշինքի ընդլայնման մասին, օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր շահագրգռված են եւ զբաղվում են ՆԱՏՕ-ի գործունեության հետազոտմամբ»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---