28 նոյեմբերի 2018 - 17:29 AMT
ՔՈ-ն քաղաքական զրույցների է հրավիրում խարույկի շուրջ

«Քաղաքացու որոշում»(ՔՈ) կուսակցությունը բոլոր ցանկացողներին նոյեմբերի 28-ին հրավիրում է քաղաքական զրույցների խարույկի շուրջ: Զրույցները տեղի կունենան 17:30-21:00-ն Անդրանիկի արձանի մոտ:

«Նոյեմբերի 28-ին, Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի մոտ տեղի կունենան խարույկի շուրջ զրույցներ 3-րդ ընտրատարածքի (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) տարածքային թեկնածուների և ՔՈ ՍԴԿ համամասնական ցուցակի այլ թեկնածուների հետ։ Հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին»,-ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը մեկնարկել էր Գարեգին Նժդեհի հրապարակից: Նրանք քարոզչական նյութերի հետ մեկտեղ մարդկանց իրենց կուսակցության խորհրդանիշը դարձած մանդարին են բաժանել:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: