Արփինե Հովհաննիսյանը հրաժարվել է նախընտրական բանավեճից Փաշինյանի խորհրդականի հետ․ Ժամանակը սուղ է

Արփինե Հովհաննիսյանը հրաժարվել է նախընտրական բանավեճից Փաշինյանի խորհրդականի հետ․ Ժամանակը սուղ է

PanARMENIAN.Net - ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը աշխատավարձերի բարձրացման մասին, հայտարարել էր, որ բարձրացումը միֆ է, որից հնարավոր է շահեն բացառապես բարձր աշխատավարձեր ստացողները:

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ի պատասխան հեռակա վիճարկել էր Հովհաննիսյանի փաստարկներն, այնուհետև՝ հանրապետական պատկագամավորի պատասխանից հետո, առաջարկել բանավեճ՝ հարկային համակարգի, նպաստների կամ տնտեսության այլ ոլորտների շուրջ, Հովհոննիսյանի համար նախընտրելի ձևաչափով:

«Կառավարության ներկայացրած բարեփոխումները, իհարկե, կարող են մտահոգել որոշ մարդկանց, այդ թվում Ձեզ, հետևաբար կառավարության առաքելությունն է նաև բաց և հրապարակային ներկայացնել այն ամենը, ինչ նախատեսվում է փոփոխել», - գրել էր նա:

Հովհաննիսյանը, սակայն, հրաժարվել է բանավիճել մինչև ընտրությունները․ « ․․․Սիրով կբանավիճեմ իր հետ, միայն թե ազատ ժամանակ` ցանկացած թեմայով: Ազատ ժամանակ ես կունենամ ընտրություններից հետո, իսկ մինչ այդ վաղօրոք հաստատված գրաֆիկով բանավիճելու եմ այդ ցուցակի տարբեր անդամների հետ, ինչպես նաև հարցազրույցներ եմ տալու տարբեր հաղորդումների շրջանակներում», - նշել է ՀՀԿ-ական թեկնածուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---