Նպաստները բարձրացվում են. 2019-ից բոլոր խմբերը նվազագույնը 25,500 դրամ կստանան

Նպաստները բարձրացվում են. 2019-ից բոլոր խմբերը նվազագույնը 25,500  դրամ կստանան

PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում ընդունվել է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 22,000 դրամի փոխարեն 25,500 դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը:

Նպաստի չափը աղքատության ստորին գծի չափով՝ 25,500 դրամ սահմանելու շնորհիվ ծերության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կաճեն 9500 դրամով կամ 59 տոկոսով (16,000 դրամի փոխարեն` 25,500 դրամ)։

Հաշմանդամության նպաստի չափը կաճի՝ 1-ին խմբի դեպքում՝ 4000 դրամով կամ 19 տոկոսով (21,500 դրամի փոխարեն` 25500 դրամ), 2-րդ խմբի դեպքում՝ 6500 դրամով կամ 34 տոկոսով (19,000 դրամի փոխարեն` 25,500 դրամ), 3-րդ խմբի դեպքում՝ 9500 դրամով կամ 59 տոկոսով (16,000 դրամի փոխարեն` 25,500 դրամ)։

Այս դեպքում նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ։

2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում (5 ամսում) նպաստառուների թիվը նվազել է 532-ով, ընդ որում՝ ծերության նպաստառուների թիվն ավելացել է 354-ով, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների թիվն ավելացել է 85-ով, հաշմանդամության նպաստառուների թիվը նվազել է 971-ով։

Ընթերցեք նաև՝ «Նվազագույն կենսաթոշակը 2019-ից կբարձրանա»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---