Պուտինի և Թրամփի հանդիպումը G20-ի շրջանակում հաստատվել է29 նոյեմբերի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը G20-ի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ ամենը տեղի կունենա գագաթնաժողովի շրջանակում, մինչև գագաթնաժողովի փակումը, մինչև 3-րդ աշխատանքային նիստը, ուստի ժամանակային շրջանակները բավականին կոշտ կլինեն: Դա կլինի դեկտեմբերի 1-ին 12:00-ի սահմանում: Սկզբից կլինի երկու նախագահների շփումը, իսկ հետո կկայանան ռուս-ամերիկայն բանակցությունները, որոնք կարող են մոտ 1 ժամ տևել»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Պեսկովի, պարտադիր չէ, որ Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայն լինեն բոլոր հարցերի շուրջ, սակայն, կարևոր է երկխոսել: «Հարկավոր է մտածել, թե ինչպես սկսել խոսակցությունը երկկողմ հարաբերությունների թեմաներով, ռազմավարական անվտանգության և զինաթափման թեմաներով»,-ասել է Պեսկովը: Ըստ աղբյուրի պատվիրակություններից մեկում, Պուտինն ու Թրամփը հանդիպելու են Рark Hyatt Buenos Aires-ում: Նրանք կննքարկեն երկկողմ հարաբերությունները, ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինի և Թրամփի նախորդ լիարժեք հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին Հելսինկիում, որտեղ երկկողմ հարաբերությունների որոշ ուղղություններով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |