Լևոն Քոչարյան. Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում

Լևոն Քոչարյան. Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում և ոչ մի օր չեն գիշերել զորամասում»:

Լևոն Քոչարյանը հակադարձել է՝ նշելով, որ գիշերել է ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում:

Նա «հերթական սուտ» է որակել այդ հայտարարությունը՝ հավելելով, որ չի զարմանում, «քանի որ շարունակվում է նույնը ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով՝ օրինակները շատ են»:

«Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին:Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին: Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց:

Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա:

Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր:Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ»,-ասվում է գրառման մեջ:

Լևոն Քոչարյանը հավելել է նաև, որ միշտ հպարտ է զգացել իրեն հոր անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և «ինքն էլ պատրաստ է ծառայել հայրենիքին»:

«Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար: Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ վարչապետի պաշտանակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական տեղեկանք ունի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք երկուսն էլ ծառայել են Երևանում:«Նրանք ոչ մի գիշեր չեն անցկացրել, որևէ զորամասում, ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ծառայողական մեքենան դրել են տակը, ուր ցանկացել՝ գնացել է, պետական բենզինի հաշվին», - ասել է Փաշինյանը՝ ասելով, որ փաստերով կապացուցի իր այս հայտարարությունը կասկածի տակ դնողներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---