23 հունիսի 2008 - 16:37 AMT
Հայաստանի նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Արդարադատության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Գյուղատնտեսության նախարարություն
Կրթության եւ գիտության նախարարություն
Մշակույթի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
Սփյուռքի հարցերի նախարարություն
Տարածքային կառավարման նախարարություն
Տրանսպորտի եւ կապի նախարարություն
Քաղաքաշինության նախարարություն
Ֆինանսների նախարարություն:
Էկոնոմիկայի նախարարություն
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

Օրենքն ուժի մեջ կմտնի 2008թ. հուլիսի 1-ից: Սփյուռքի հարցերի նախարարությունն, ըստ փաստաթղթի, ՀՀ կառավարության կառուցվածքում կընդգրկվի 2008թ. հոկտեմբերի 1-ից: